Ameriastream ծառայության միջոցով հնարավոր է փոխանցում կատարել աշխարհի ցանկացած կետից` «փոխանցողի բջջային համար» դաշտում նշելով առկա երկրներում գրանցված բջջային հեռախոսահամար:

Մեկ գործարքի միջոցով կարելի է կատարել 1,000-ից մինչ 200,000 ՀՀ դրամի փոխանցում: Փոխանցում ստացողը կարող է 24 ժամվա ընթացքում կանխիկացնել մինչև 200,000 դրամ:

Փոխանցող կողմից ծառայության դիմաց կգանձվի միջնորդավճար՝ փոխանցված գումարի 2%-ի չափով:

Փոխանցում անելիս գումարն անհրաժեշտ է նշել ՀՀ դրամով, սակայն փոխանցումը կկատարվի քո կողմից նշված ցանկացած արժույթով քարտից: Ընդ որում, այլ արժույթով քարտի կիրառման պարագայում քարտը թողարկող բանկի կողմից և/կամ MasterCard WorldWide, VISA INTERNATIONAL միջազգային վճարային համակարգերի և/կամ ArCA (Armenian Card) կանոններով կարող են կատարվել արժույթների փոխարժեքով պայմանավորված և փոխանակումից (փոխարկումից) բխող այլ վճարների գանձումներ, և այդ առիթով պատվիրատուն չի կարող որևէ պահանջ ներկայացնել կատարողին:

Փոխանցման գաղտնաբառը վավեր է 48 ժամվա ընթացքում:

Գումարը չստանալու դեպքում փոխանցումից հետո` 48 ժամը լրանալուն պես, այն վերադարձվելու է փոխանցողի քարտային հաշվին 1-ից 6 բանկային օրերի ընթացքում` կախված քարտատեսակից և թողարկող բանկից: