Ameriastream
Դրամային ամենաարագ փոխանցումը
Ameriastream-ի շնորհիվ դու կարող ես քո հեռախոսի միջոցով գումար փոխանցել աշխարհի ցանկացած անկյունից: Իսկ քո մտերիմները փոխանցված գումարը կկանխիկացնեն ՀՀ-ում Ամերիաբանկի բանկոմատների միջոցով` պարզապես մուտքագրելով ութանիշ գաղտնաբառը/ունիկալ կոդը:
Ameriastream. պարզ, հարմար, արագ
Փոխանցում
Մուտքագրի'ր քո և ստացողի հեռախոսահամարները, ինչպես նաև փոխանցվող գումարը։
Փոխանցման գաղտնաբառի ստացում
Համակարգից ստացված ութանիշ գաղտնաբառը փոխանցի'ր ստացողին քո նախընտրած անվտանգ ճանապարհով:
Կանխիկի ստացում
Գումարը կարելի է ստանալ փոխանցումից անմիջապես հետո` Ամերիաբանկի բանկոմատում մուտքագրելով գաղտնաբառը*:
* Գումարը բանկոմատից կանխիկացնելու համար ստացողը պետք է բանկոմատում մուտքագրի գումարի չափը, իր հեռախոսահամարը և ստացված գաղտնաբառը: Այնուհետև նա իր հեռախոսահամարին կստանա մեկանգամյա օգտագործման կոդ, ինչը ևս անհրաժեշտ է մուտքագրել բանկոմատում :
Հարց ու պատասխան
Ameriastream. պարզ, հարմար, արագ
Փոխանցման իրականացում
Մուտքագրի'ր քո և ստացողի հեռախոսահամարները, ինչպես նաև փոխանցվող գումարը։
Գումարի ստացում բանկոմատի միջոցով
Փոխանցված գումարը ստանալու համար փոխանցման պահից սկսած` 48 ժամվա ընթացքում, պետք է Ամերիաբանկի բանկոմատների* էկրանի վրա ընտրել «Առանց քարտի գործառնություններ», ապա Ameriastream տարբերակը, որից հետո մուտքագրել.
Եթե մուտքագրված տվյալները ճիշտ են, դու կստանաս փոխանցված գումարն ամբողջությամբ:
Ի դեպ, գումարի մասնակի կանխիկացում հնարավոր չէ, և գումարի չափը ոչ ամբողջական նշելու դեպքում կանխիկացման գործարքը մերժվելու է:
* Ծառայությունն այս պահին հասանելի է սահմանափակ քանակությամբ բանկոմատների համար, որոնց ցանկին կարող ես ծանոթանալ այստեղ:
Կարևոր է իմանալ
Կապ
+37410561111
info@
Հասցե
Վ. Սարգսյան 2
Երևան 0010, ՀՀ
Ամերիաբանկ ՓԲԸ © 2021 | Թարմացված է առ 01.03.2021 թ., 13:17
Հարգելի այցելու,
Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: